Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի:

Իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:

Այսօր՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

--00—ՍՊ