Ադրբեջանը մեր ինքնաթիռը կամ կտանի ու կիջեցնի Բաքվում, կամ էլ կխփի. Փաշինյանը սադրում է. Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ադրբեջանը մեր ինքնաթիռը կամ կտանի ու կիջեցնի Բաքվում, կամ էլ կխփի. Փաշինյանը սադրում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, խնդիրը կապված է Գորիս-Ճակատեն ճանապարհը հանձնելու հետ, և եթե ցամաքային սահմանը չի կարելի հատել, ապա ինչո՞ւ պետք է հնարավոր լինի խախտել օդային սահմանը։ Նահապետյանը նաև խոսեց Արցախում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը չեպտք է հրաժարական տա, անկախ նրանից՝ գո՞հ ենք նրա կառավարումից, թե ոչ։ Նահապետյանի պնդմամբ, Ադրբեջանի պահանջն էլ է դա և եթե Հարությունյանը հրաժարական տա, այլևս հնարավոր չի լինի նախագահական ընտրություններ անցկացնել և պետական այդ ինստիտուտը կլուծարվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ