ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել Անթալիա-Մոսկվա չվերթի անվտանգության սպառնալիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ռս

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անթալիայից Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորների անվտանգության համար ստեղծված սպառնալիքի պատճառով․ թռիչքն իրականացվել է օդորակիչի անսարքության պայմաններում։  Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով РБК պարբերականի հրապարակումը:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ուղևորների տեղափոխման ժամանակ Red Wings ավիաընկերության կողմից ոչ անվտանգ ծառայությունների մատուցման փաստի առթիվ։

Քննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 13-ին Red Wings-ի ինքնաթիռի տեխնիկական շահագործման համար պատասխանատու անձինք որոշում են ընդունել ավիաչվերթ իրականացնել Անթալիա-Մոսկվա երթուղով և տեղափոխել ավելի քան 400 ուղևորի այն պարագայում, երբ անսարք է եղել օդորակման համակարգը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--ԼՀ--