ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

օդանավ

ԱՄՆ-ի իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջեւ ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել է նա: ԱՄՆ-ի օդային տարածքում Ռուսաստանի ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին, ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության կայքում:

Ինչպես նշված է մամուլի տեղեկագրում, արգելքը կվերաբերի  այն բոլոր ինքնաթիռներին, «որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձված, վարձակալված կամ վերահսկվում են Ռուսաստանի քաղաքացիների կողմից»:

«Դա ներառում է մարդատար եւ բեռնատար չվերթերը, կանոնավոր եւ  չարտերային չվերթերը, ինչն, ըստ Էության, նշանակում Է ԱՄՆ-ի օդային տարածքը փակվում է Ռուսաստանի բոլոր առեւտրային ավիափոխադրողերի եւ այլ քաղաքացիական օդանավերի համար»,- հավելել են Միացյալ Նահանգների գերատեսչությունում:

--00—ՄՀ