Երևանում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացի կա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Screenshot_8

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝  Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9-րդ, 11-րդ, 5-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական կենտրոնի հերթապահ հոգեբանը, հերթապահ բուժակը և հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ