Առողջապահության փոխնախարարն այցելել է ՊՊԾ-ի ավտոմեքենայի վթարից տուժած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

հիվանդանոց

Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանն այցելել է ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացուն։

Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մասնագետների հսկողության տակ, իսկ մյուս քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

--00--ԱՀ