Հայաստանը բավարարված չէ ԵՄ միջնորդությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1 , 24News

s

Հայաստանը բավարարված չէ ԵՄ միջնորդությամբ, այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Euronews-ին տված հարցազրույցում․

«Միջնորդությունն արդյունավետ է, երբ պայմանավորվածությունները չկատարելուն հաջորդում է ստանձնած պարտավորությունները խախտողի նկատմամբ առնվազն համապատասխան քաղաքական վերաբերմունքի դրսեւորում։ Բայց մենք դա չենք նկատում։ Ես անընդհատ բարձրաձայնում եմ այդ խնդիրը»,- նշել է նա։ 

Փաշինյանի խոսքով՝ Երևանը «աուդիտ» է ներկայացնելու Բրյուսելում ձեռք բերված և չկատարված պայմանավորվածությունների վերաբերյալ ։ 

--00—ՍՊ