ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպմանը քննարկեցինք «Փոքր կենտրոնի» նախագիծը, որի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը: Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ սա պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնի կառուցապատումը»,-գրել է նա:
--00—ՅՄ