«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց գողացել են 80 հազար դոլարին համարժեք ֆունտ սթերլինգ, ֆրանկ և եվրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

2feaddbfd1bec5d3504aa5c6583444b1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել է, որ հունիսի 21-ին ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք «Զվարթնոց» օդանավակայանում առանձնապես խոշոր չափի գողություն են կատարել։

Անդրանիկ Մ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ  Փաստաբանների պալատի փաստաբան է, և իր վստահորդ՝ ՌԴ քաղաքացի 56-ամյա Սերգեյ Լ․-ի պայուսակից գողացել են մոտ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և եվրո։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ