Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

19533157_0_0_1601_1006_1400x0_80_0_0_745bb2614cbd0d7921cff37b547887d1.thumb_

Հունիսի 23-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ