Գրիգորյանը ՌԴ-ում պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տյումենի մարզ կատարած այցի ընթացքում մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրի և Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության՝ հատուկ շեշտվել է միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի և փոխադարձ ներդրումների ոլորտներում փոխգործակցությունը։ 

--00—ՍՊ