Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ․քննարկվել է ծառայությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

photo_2023-05-04_12-55-57

Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:

Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու  կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:  

Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։

--00—ՅՄ