Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել, լսել ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

HH PN

Մարտի 10-ին N զորամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները: Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:

ՊՆ

Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

--00—ՍՊ