Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

328692837_2177749255762374_3265263499238256734_n

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։

ռտգսռգբսռ

Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։

ֆգվաեֆգվեռ

Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ, նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը, ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպումների ընթացքում նախարարը հավելել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ

--00—ՅՄ