Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողերի հետ հանդիպումը հետաձգվում է, քանի որ վարչապետն է ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողերի հետ հանդիպումը հետաձգվում է։

«Հարգելի՛ լրագրողներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի ապրիլի 19-ի՝ ժամը 11։00-ի հանդիպումը հետաձգվում է, քանի որ ապրիլի 18-ից հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ պատճառով անվտանգության աշխատակիցները արգելում են որևէ քաղաքացու մուտքն Ազգային ժողովի շենք, ուստի ես չեմ կարողանալու ապահովել 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողերի մուտքը խորհրդարան, հետևաբար ստիպված եմ քննարկումը հետաձգել:

Անցկացման օրվա և ժամի մասին կտեղեկացվեք լրացուցիչ, երբ ԱԺ արտահերթ նիստերն ավարտվեն»,-գրել է նա:

--00—ԼՄ