43-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Նրանք ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 43 և 53 տարեկան 2 տղամարդու։ 43-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ԼՄ