Արևաշատում տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1

Մարտի 15-ին՝ ժամը 13։43-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է փայտե տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:52-ին: Այրվել են վագոն տնակը (մոտ 20 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր:

նկար

--00—ԼՄ