Մասիս գյուղում տնակի հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

ԱԻՆ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 13-ին, ժամը 16։12-ին ահազանգ է ստացել, որ Մասիս գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել` 16:50-ին: Այրվել է տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։ Հրդեհի հետևանքով Հ․ Ա․-ն (ծնված 2004 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

--00--ԱՀ