Վարչապետը որ ընդդիմադիր էր, ասում էր, թե բուհերը պետք է ինքնակառավարվեն, ամեն ինչի վրա թքած ունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը լրագրողներին պատմել է՝ ինչպես է իմացել լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի՝ ռեկտոր նշանակվելու մասին լուրը։

«Առավոտյան սովորական բնականոն աշխատանքի՝ դասի էի մեր կուրսերից մեկում, ստացա, չգիտեմ՝ «բոթ» ասեմ, ինչ ասեմ, «անօրինականություն» ասեմ, թե ինչ ա, էլի․․․ մեկնաբանություն էլ չեմ ուզում տալ․․․ «ինչ կուզենք, կանենք, թքած ունենք էս ամեն ինչի վրա»․․․ չգիտեմ՝ ինչ ձևակերպում տալ էս ամեն ինչին․․․ ստացանք էդ նամակը, որի համաձայն՝ ինձ առաջարկում են՝ որպես էս պահին պրոռեկտորի պարտականությունները կատարողի, ժամը 4-ին նիստ հրավիրել գիտական խորհրդի, որպեսզի ներկայացնեմ նոր, իրենց կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին։

Բնականաբար, ես իրավունք չունեմ 2 օրվա մեջ նիստ գումարելու գիտական խորհրդի, դա է ընթացակարգը, ցավում եմ, որ նախարարությունը չգիտի դրա մասին, իրանց ձևով ա եղել, մի օրում նիստ են անում։ Ի դեպ, ժամանակավոր խորհրդի նիստն էլ, չգիտեմ՝ ոնց են արել, դա էլ պետք է ծանուցեին․․․

Դե, ստացանք բոթը՝ 2 որոշումները կից, որ նախընտրել են ժամանակավոր խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին, որը իրավունք չունի ուղղակի, ինքը Մանկավարժականի խորհրդի նախագահն է․ հերիք չի նախարարն ա, մի հատ էլ հա՛մ Մանկավարժականի խորհրդի նախագահն ա, հա՛մ ստեղ ա հոգաբարձուների խորհրդի նախագահ, և երկրորդ որոշմամբ Դավիթ Գյուրջինյանին (մինչև այսօր հարգված անձնավորություն՝ որպես լեզվաբան, բայց էսօրվանից հետո, թե ինչի ա ինքը էս ամեն ինչի մեջ մտել, ինչի ա վարկաբեկում իր անունը, իր ապրածը նախկինում, չգիտեմ․․․) նշանակել, որը պարտվել էր ընտրությունների արդյունքում, էդ ընտրությունները բողոքարկել էր, այս պահին դատարանում ա, որևիցե վճիռ չկա, ուղղակի նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար»,-ասել է նա ու հավելել, որ որոշումները հակասում են Սահամանադրությանը, քանի որ բուհերն ինքնավար են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ