ԵՊՀ ռեկտորի «դանոսով» 72 ժամ կալանք են տվել Ցոլակ Ակոպյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Screenshot_7

Քննիչի որոշմամբ, 72 ժամ ձերբակալություն է տրվել ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ, դասախոս, Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Այս մասին 24News-ին հայտնեց նրա փաստաբաններից Սահակ Մանուկյանը։

Ակոպյանը բերման է ենթարկվել այսօր Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից, որտեղ այդ պահին ընթացել է մայր բուհի գիտական խորհրդի նիստը՝ պրոիշխանական հայտարարություն անելու օրակարգով։

Երբ Ցոլակ Ակոպյանն ու լրագրող Դավիթ Սարգսյանը, ում նույնպես ձերբակալել են, փորձել են մտնել գիտխորհրդի դահլիճ, ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կանչել է բերետավորներին։

Ակոպյանին մեղադրում են «խուլիգանություն» իրականացնելու մեջ։

 --00—ՅՄ