Երևանի քաղաքապետն ընդունել է ԱԶԲ-ի պատվիրակությանը. զրուցակիցները քննարկել են ոլորտային խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

l-0x86wh-2048x1194z-0.3838.jpeg

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակության հետ, որի շրջանակում քննարկել է ոլորտային այն խնդիրները, որոնց լուծման համար համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

«ԱԶԲ-ը ֆինանսական կառույց լինելուց բացի՝ նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը, և կարող է Երևանին օգտակար լինել նաև այդ հարցերում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Սարգսյանը:

--00—ԶՀ