Փաշինյանը պատրաստ է Երևանի կենտրոնում մարդկանց զոհել հանուն իր իշխանության. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Փաշինյանը պատրաստ է Երևանի կենտրոնում մարդկանց զոհել, հանուն իր իշխանության: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի համոզմամբ, այնպես չէ, որ 2022 թ․-ի ապրիլի պայքարը հաջողություններ չի ունեցել։ Ըստ նրա` արդյոք Սյունիքը հիմա կլինե՞ր, թե այդ պայքարը չլիներ։ Վանեցյանի կարծիքով, պայքարը աշխարհին հստակ ցույց տվեց, որ ժողովուրդը համաձայն չէ կատարվողի հետ և Փաշինյանը ողջ Հայաստանի կամքը չի ներկայացնում։

ԱԱԾ նախկին տնօրենը նշեց նաև, որ եղել են բազմաթիվ սխալներ և առաջին հերթին հենց այն, որ ընդդիմությունը չի զբաղվել պոպուլիզմով, փորձել է ասել այն, ինչ իրականում կա։ Վանեցյանը ավելացրեց, որ ինքը չի հրաժարվել իր նպատակից ու ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանափոխություն լինի։ Նա չբացառեց նաև Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը։

--00—ԶՀ