Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

c99f5fc9-a9c1-4516-b9d1-e4111b3be2af.jpg

Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։

Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կենտրոնական կառավարությունը դեռ չի ճանաչել, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։

Պետք է նաև նշել, որ վերջին, առնվազն, 4 տարիներին ճանաչման համար ընթացող գործընթացն անկում էր ապրում հատկապես, այդ թվում, Իսպանիայում, և իսպանահայության պայքարը, պատմական արդարությունը վերականգնելու գործում, կարծես թե նոր թափ է ստանում։

--00—ԶՀ