Դրեյքն ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

dra-750x375

Կանադացի հայտնի ռեփեր Դրեյքը ընտրություն է կատարել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև, փոխանցում է Armsport.am-ը:

«Օ, բարդ հարց է։ Ինձ համար, հավանաբար, Ռոնալդուն, անկեղծ ասած: Բայց կարծում եմ, որ սա, հավանաբար, ոչ բոլորի կողմից է գնահատվում։ Ես գիտեմ, որ դա Մեսսիի պահն է, բայց ես միշտ Ռոնալդուի երկրպագու եմ եղել: Ես քեզ նման եմ»,-ասել է Դրեյքը։

--00—ՅՄ