Հասանք մեր նպատակին. Հռոմ, մենք գալիս ենք. Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ռոնալդու

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ինսթագրամյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով «Յուվենտուսի»՝ Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս գալուն:

«Հասանք մեր նպատակին: Հռոմ, մենք գալիս ենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 1:1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Նշենք, որ, Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Հռոմում:

--0-- ՍՊ