Պսակադրվեցին ապրիլյան պատերազմի հերոսներից Արթուրն ու իր ընտրյալը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

\

Այսօր՝ փետրվարի 10-ին, Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ Արցախի Հանրապետության լեգենդար՝ «Եղնիկներ» զորամասի առաջնագծում ծառայած, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակոդին արժանի հակահարված տված և վիրավորում ստացած զինվոր Արթուրի և նրա ընտրյալի՝ Դիանայի պսակադրությունը։  Հաղորդում է shamshyan.com-ը։ 

դիանա արթուր

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ընտրյալի հարազատները, բարեկամները։ 

Հոգևոր հովվի կողմից պսակադրվելուց հետո քավոր Յուրի Մաթևոսյանի ուղեկցությամբ եկեղեցուց դուրս գալուց հետո աղավնիներ բաց թողեցին երկինք։
 

--00—ՍՊ