ԵԱՀԿ ՄԽ նիստում Ֆրանսիան կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

23

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ֆրանսիան կրկին կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության թվիթերյան միկրոբլոգից։ 

«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջանի բանակցություններում առաջընթացի որոնմանը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաև պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ հարցում՝ համագործակցելով բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ»,- գրված է միկրաբլոգում:

--00—ԼՄ