Վահե Մովսիսյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

324235249_5482987961828876_3926791540064503930_n.jpg

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, ինչպես նաև ՀԿԱԾ Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, որպես բաժնի պետ:

--00—ԶՀ