Սալիվանը Ալիևի օգնականի հետ քննարկել է խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

."

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հայտնում է Ազատությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես հայտարարել եմ, որ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու հարցում»,- գրել է Հաջիևը Twitter-ում:

Հիքմեթ Հաջիևը նաև անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը, հերքել այդ փաստը, նշել, թե Ադրբեջանի քաղաքացիները օրինական բողոքի ցույցեր են անում:

--00--ԱՀ