Սալիվանը Հաջիևին է փոխանցել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ներգրավվելու բանակցություններին․ Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

նկար

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից հետո Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևի հետ։

Նրանք ողջունել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել երկկողմ կապերն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Նրանք քննարկել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինայի ժողովրդին՝ ի պատասխան Ռուսաստանի «չպատճառաբանված ագրեսիայի»:

Սալիվանը ողջունել է Ադրբեջանին եվրոպական էներգետիկ անվտանգությանը նրա երկարամյա հանձնառության համար և քննարկել տարածաշրջանային էներգակիրների հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը:

Երկուստեք ներկայացվել են ավելի լայն տարածաշրջանի համար ուկրաինական հակամարտության հետևանքների վերաբերյալ տեսակետները:

Սալիվանը փոխանցել է նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ​​ջանքերը։

Սալիվանը աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին և փոխանցել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցների գործադրմամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի կարգավիճակով»։

--00—ԼՄ