ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդներն ու Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Եթե իրենց պահանջը չկատարվի, վարորդներն ու աշխատակիցները նախատեսում են միասնական գործադուլ անելլ։
Այս կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Թբիլիսիի տրանսպորտային ընկերության աշխատակիցները հավաքվել են մետրոպոլիտենի Դիդուբե կայարանի մոտ և նախազգուշական բողոքի ակցիա անցկացրել։
--00—ԻԴ