Արևմուտքն Իրանին ուզում է դարձնել Ուկրաինա, այսպես շարունակվի՝ պատերազմն անխուսափելի կլինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Իրանն ավել գազ չունի, նրա գազի արտադրությունը և սպառումը հավասար է, բացի այդ, Իրանում ռուսական ներկայությունը մեծանում է՝ Իրանն իր գազանավթային հանքերը չի թարմացրել, Կասպից ծովում գազային հանքերի շահագործումը հանձնել է ՌԴ-ին, այս իրավիճակում քաղաքական վեկտոր փոխել և ակնկալել, որ Իրանից կարող ենք գազ ստանալ, ռացիոնալ չէ, չպետք է արկածախնդրության գնալ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Միջին Արեւելքի հարցերով փորձագետ, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը:

Ըստ իրանագետի՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ռազմավարական և ՌԴ-ի համար ոչ ցանկալի պետություններին Իրանը չի օժանդակելու: Առաքելյանի համոզմամբ, Արևմուտքը խոշոր գործընթաց է իրականացնում, փորձում է նոր աշխարհակարգ ձևավորել և ազատվել իր ազդեցիկ մրցակիցներից:

«Արևմուտքն Իրանին ուզում է դարձնել Ուկրաինա, Իրանը 15 օր ռմբակոծեց Իրաքի Քուրդստանը, եթե այսպես շարունակվի, Իրանը չի նստելու և սպասի՝ պատերազմն անխուսափելի կլինի: Արևմուտքը ցանկանում է Իրանի ուժերը մաշեցնել, ինչպես փորձում է անել ՌԴ-ի և ինչպես անելու է հետագայում Չինաստանի և հետո Թուրքիայի հետ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ