Հույս ունենք, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

96

Անկարան հույս ունի, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից, Ադրբեջանից մեկնելիս լրագրողների հետ զրույցի շրջանակում նման կարծիք է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված կարևոր քայլերը կլինեն սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև տրանսպորտային կապի բացումը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

--00—ԼՄ