Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

f28e82a58ac948856e59f3ad24d063ca_M.jpg

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում է  Sputnik Азербайджан-ը։

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով», - ընդգծել է նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ « Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։

«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում», - փաստացի սպառնացել է Ալիևը:

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր