Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամներն են, նրանք պետք է խուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

նն

Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից։ «Երկու երկրներն էլ Չինաստանի բարեկամական գործընկերներ են»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը:

«Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները»,-հայտարարել է Նինը։

 

--00—ԱՊ