ԱԺ-ում Փաշինյանն ամեն ինչից խոսեց, բացի լուծումներ ու ելքեր ցույց տալուց

  ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News     

      

ԱԺ-ում Փաշինյանն ամեն ինչից խոսեց, բացի լուծումներ ու ելքեր ցույց տալուց: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, Ադրբեջանը փորձում է ծնկի բերել և կործանել հայոց պետականությունը և միայն մեր համախմբումն ու միասնականությունը կարող է դիմագրավել այդ մարտահրավերին։

Նրա կարծիքով, հենց այս ծանր իրավիճակում մենք պետք է հասկանանք, թե արդյոք մեզ պետություն պե՞տք է, թե ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել և ինչի համար։

Նորիկյանը նաև նշեց, որ Հայաստանը չպետք է տա Ադրբեջանի ուզածը և պետք է դիմանա, իսկ մենք բոլորս, հատկապես հայ մեծահարուստները, պետք է լծվենք բանակ կառուցելու գործին։

 

 --00—ԱՊ