Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

1089675.jpg

Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Delfi-ն՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Լիտվայի առողջապահության նախարարությունը պատվիրել է կապիկի ծաղիկի դեմ մոտ 14 հազար պատվաստանյութ: Լիտվայում ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1980-ականներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մայիսից սկսած ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի մոտ 18 հազար դեպք, դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում:
 
--00--ԶՀ