Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, ի՞նչ է նշանակում խաղաղության գինը խաղաղությունն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը․ ի՞նչ է նշանակում՝ խաղաղության գինը խաղաղությունն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, բայց պետք է հասկանալ, որ Իրանը մեր փրկիչը չէ և առաջնորդվում է իր շահերով։ Նա նաև ավելացրեց, որ Ադրբեջանում հիմա հակաիրանյան արշավ է սկսել, մամուլում վերլուծաբանները գրում են, թե մի խանգարեք, մենք Հայաստանի հետ լեզու ենք գտնում։ 

Ադրբեջանագետի կարծիքով՝ Արցախից ՀՀ զորքերը դուրս բերելու մասին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ադրբեջանական քարոզչությունը ուղղեց մեր դեմ՝ հիմք տալով ուժի կիրառման և, իրենց ձևակերպմամբ, հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ 

Ըստ բանախոսի՝ չի կարելի խաղաղության պատրանքներով ապրել, քանի որ Ադրբեջանը պարզ ասում է, օկուպացնելու է ՀՀ տարածքները, իսկ աշխարհը չի արձագանքելու դրան, Արևմուտքն էլ պատժամիջոցներ չի կիրառելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում։