Փոխվել է հայ զինվորի հոգեբանությունը, նա դադարել է զգալ պետությունն ու չի տեսնում պաշտպանված թիկունք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Իշխանությունները դեռևս երկու ամիս առաջ էին հող նախապատրաստում, որ ռազմագերիներին դատելու են։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Անհասկանալի էր, թե ինչու էին նման խոսակցություններ սկսվել։ Այնուհետև հայտնվեցին Ալեն Սիմոնյանի ինֆորմացիան տարօրինակ արտահոսքերը, ինչին էլ հաջորդեց պաշտոնական հայտարարությունը»-նշել է մեր զրուցակիցը։

Բանախոսի համոզմամբ՝ ռազմագերիների հարցը դարձավ այն կետը, որի վրա Ադրբեջանը սկսեց ճնշում գործադրել, քանի որ հայ գերիներն Ալիևի համար մանրադրամ են։

«Փաշինյանը խոստացավ վերադարձնել ռազմագերիներին, սակայն խոստումը պահել չկարողացավ։ Եթե Հայաստանում նրանց դիտարկում են որպես հանցագործների, ապա նրանք կարող են գնալ երրորդ երկրներ։ Դրանով իշխանություններն իրենց համար փակեցին ռազմագերիները հարցը։ Զինվորը պաշտպանված թիկունք չի տեսնում, նա դադարել է զգալ պետությունը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ փոխվել է պատերազմի հոգեբանությունը»,-հավելել է Էլիբեգովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր