Փաշինյանն իրավունք չունի որոշել ո՛չ Արցախի, ո՛չ էլ մեր սերունդների ապագան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Փաշինյանը՝ որպես ղեկավար, որը պարտություն է կրել, և այդ թիմը, որը ձախողել է և շարունակում է ձախողել իր քաղաքականությունը, իրավունք չունեն որոշել ո՛չ Արցախի, ո՛չ էլ մեր սերունդների ապագան։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը հավասարազոր է արցախցիների բնաջնջմանը, և միամտություն է կարծել, թե արցախցին անվտանգ կապրի Ադրբեջանի կազմում, նրանք անվտանգ չեն նույնիսկ հիմա, երբ Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները։

«Դուք պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը առանց խաղաղապահների։ Մարդիկ, որոնք հանգիստ Երևանում նստած են, պետք է գիտակցեն, որ Արցախից հետո Սյունիքն է, որն, ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ում արդեն ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս, հետո՝ Գեղարքունիքը, հետո էլ՝ Երևանը»,-ասել է ադրբեջանագետը։

Փորձագետն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։