Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ֆրանսիական հրապարակ մահ Ոստիկանություն

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները, ընդհանուր առմամբ. ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում:

Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2007 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021 թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։

Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազ. դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։

Ամփոփելով, հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան։

--00—ԼՄ

Տեսանյութեր