Լուկաշենկոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ալեքսանդր Լուկաշենկո բռնապետություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին աշխատանքային այց կիրականացնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մայիսի 16-ին Մոսկվայում երկրի ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Միջոցառումը նվիրված է Հավաքական անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման 30-ամյակին և կազմակերպության ստեղծման 20-ամյակին»,- ասվում է հայտարարության մեջ:

Այցի շրջանակում տեղի կունենա նաև Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

--00--ԱՀ