Փաշինյանը վախենում է, ԱԺ-ում ոստիկանների քանակը ցույց տվեց, որ իշխանությունը հոգեխանգարմունքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իրեն հայտարարել էր ժողովրդավարության բաստիոն, թաքնվում է ժողովրդից ոստիկանների թիկունքում, ինչը նշանակում է, որ իշխանությունը գտնվում է հոգեխանգարմունքի մեջ: Այդ մասին Դիմադրության շարժման երթի ժամանակ հայտարարեց  «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ բանավիճելու մասին իրեն ու «Հայաստան» խմբակցության ղեկավարին ուղղված հրավերը, Վանեցյանը նշեց, որ «Սեյրան Օհանյանը շատ դիպուկ պատասխան էր տվել, ինչին ավելացնելու բան չունի»:

Հիշեցնենք, որ արձագանքելով Կոնջորյանի հրավերին, Օհանյանը նշել էր, որ չեն պատրաստվում անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ բանակում չի ծառայել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ