Մի քանի խուժան՝ քաղաքացիական հագուստով, հարձակվել են ցուցարարների վրա. Նիկո՛լ, վիճակդ մի բարդացրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Քաղաքացիական հագուստով մի քանի խուժաններ երեքշաբթի հարձակվել են «Դիմադրության շարժման» աջակիցների վրա, որոնք Երևանում անցկացրել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Այդ մասին երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որը տեղի ունեցածի համար մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Մի քանի հոգի՝ քաղաքացիական հագուստով խուժաններ, հարձակվել են մեր քաղաքացիների վրա։ Ոստիկանությունն այնքան չի հերիքում, որ Նիկոլն իրենց է ուղարկում։ Նիկո՛լ, մի բարդացրա վիճակդ», - հայտարարել է Սաղաթելյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԱՀ