Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարը խարդախությամբ գումար է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

հասարակական

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, պետական գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, համայնքի ակումբի և գրասենյակի 2021-2022 թվականների համար վառելափայտ մատակարարելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Մարտակերտի շրջանի վարչակազմ ներկայացված պայմանագրում կեղծումներ կատարելու միջոցով, խարդախությամբ՝ զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

--00--ԿԿ