Թուրքիան ռուսական բանակին մեղադրել է Ուկրաինայում «թունավոր միջոց» կիրառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

f625677a0daf1a_625677a0daf62.jpg

Թուրքական և միջազգային լրատվամիջոցները արդեն երկու օր է, ինչ պնդում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» է օգտագործել քաղաքացիական ու զինվորական անձանց դեմ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում էր, որ այդ նյութը իբր բաց է թողնվել անօդաչու թռչող սարքերի միջոցով: 

Թեմային արձագանքել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը՝ մեղադրելով ռուսական ուժերին Ուկրաինայի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ «անհայտ ծագման թունավոր միջոց» օգտագործելու  մեջ:

--00--ՀԶ