Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը:

«Աքարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը՝ բարելավելու հումանիտար իրադրությունը, այդ թվում և իրականացնելու մարդկանց տարհանումը»,- ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Աքարը հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության ու մարդասիրական աջակցության ցուցաբերման, և այս նպատակով պատրաստ է իր ներդրումն ունենալ:

--00--ՍԳ