Ռուսական արջը ժամանակ առ ժամանակ արթնանում է. Ուկրաինայի հարցով ՀՀ լռությունը ճիշտ մոտեցում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ռուսական արջը ժամանակ առ ժամանակ արթնանում է. Ուկրաինայի հարցով ՀՀ լռությունը ճիշտ մոտեցում է։ Այս մասին 24TV-ի  «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, ուրիշի պատերազմում մենք կրակից շագանակ հանելու կամ էլ կրակի վրա յուղ լցնելու խնդիր չունենք։ 

Նրա կարծիքով, հայաստանցի արևմտամետների ճամբարը փորձում է սեպ խրել՝ մոռանալով ամենակարևոր հարցը․ ո՞ւր էր Արևմուտքը մեր պատերազմի ժամանակ։

Ըստ Սահակյանի՝ Արևմուտքը չի դիտարկում մեզ որպես գործոն, ինչպես հարյուր տարի առաջ էր, իսկ Ռուսաստանի թուլացումը մեզ ձեռնտու չէ, նա պետք է պահի իր ազդեցությունը տարածաշրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։