Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք․ արձանագրվել է 14 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

կորոնավիրուս

Մարտի 5-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 218 նոր դեպք: Կատարվել է 3014 թեստավորում, առողջացել՝ 695 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 226 դեպք, որոնցից 405 688-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5384 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8528 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1626 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 14 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 912 927 թեստավորում։

--00--ԱՀ