Մենք ուկրաինացի ժողովրդի կողքին ենք այս դժվարին պահին, օգնում ենք և կօգնենք ապագայում․ Կախա Կալաձե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կալաձե

Այս դժվար պահին մենք ուկրաինացի ժողովրդի կողքին ենք, օգնում ենք և կշարունակենք օգնել ապագայում,- լրագրողներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, Վրաստանը եղել և մնում է Ուկրաինայի բարեկամն ու աջակիցը, փոխանցում է 1TV.ge-ն։

«Վրաստանը միշտ կանգնած է եղել, կանգնած է և կշարունակի լինել ուկրաինացի ժողովրդի կողքին։ Մենք ամեն ինչ անում ենք առաջին իսկ օրվանից՝ մեր միջազգային ընկերների հետ միասին, և բոլոր միջազգային հարթակներն օգտագործվել են ուկրաինացի ժողովրդին մեր աջակցությունը ցույց տալու համար։ Այս վերաբերմունքը, իհարկե, կշարունակվի ապագայում։ Մենք ուկրաինացի ժողովրդի կողքին ենք այս դժվարին պահին: Ինչ վերաբերում է օգնությանը, ապա կենտրոնական իշխանությունն ամեն կերպ օգնում է Վրաստանում մնացած Ուկրաինայի քաղաքացիներին, ինչը մենք ողջունում ենք։ Նաև հումանիտար բեռներ են ուղարկվել Ուկրաինա։ Մենք դրանով կանգ չենք առնի, օգնությունը կշարունակվի։ Ես, իմ կողմից, անձամբ Կախա Կալաձես՝ ընկերներիս հետ միասին պատրաստ եմ կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին։ Այս մասին ես խոսել եմ երեկ կառավարության նիստում։ Բացի այդ, մեզ շատ մարդիկ են արձագանքում, և մենք պատրաստվում ենք հաշիվ բացել՝ ուկրաինացի ժողովրդին որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար։ Այս կապակցությամբ մենք շուտով կհայտարարենք, թե որտեղ կարող եք գումարը փոխանցել մեր, որպեսզի հետագայում այդ գումարը ուկրաինացի ժողովուրդը ծախսի այս դժվարին պահին։ Ուզում եմ խաղաղություն մաղթել Ուկրաինային ու ուկրաինացիներին»,- ասել է Կախա Կալաձեն։

--00—ՄՀ